Թրամփը կարծում է, որ Բայդենը թույլ է տալիս անօրինական միգրանտների ներխուժումն ԱՄՆ
- Investigative journalist

- Jan 26, 2024
- 1 min read

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ամերիկացի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը թույլ է տալիս միլիոնավոր անօրինական միգրանտների ներխուժումը Միացյալ Նահանգներ։
«Ջո Բայդենը հրահրում է միլիոնավոր անօրինական միգրանտների զանգվածային ներխուժում Միացյալ Նահանգներ։ Այս հարձակումից մեր երկիրը պաշտպանելու և պայքարելու փոխարեն՝ Բայդենը, ինչն աներևակայելի է, պայքարում է [Տեխասի] նահանգապետ Գրեգ Էբոթի ձեռքերը կապելու համար»,- գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։
Նախկին նախագահն աջակցել է նահանգապետ Գրեգ Էբոթի գործողություններին, ով մտադիր է ինքնուրույն պաշտպանել ԱՄՆ-Մեքսիկա սահմանի մի հատվածն անօրինական միգրանտների ներխուժումից, եթե ԱՄՆ դաշնային իշխանությունները չկարողանան հաղթահարել այդ խնդիրը:
«Մենք կոչ ենք անում բոլոր պատրաստակամ նահանգներին ապահովել անվտանգություն Տեխասում՝ կանխելու անօրինական ներգաղթյալների մուտքը և նրանց հետ մղելու սահմանից դուրս: Բոլոր ամերիկացիները պետք է աջակցեն Տեխասի իշխանությունների ողջամիտ միջոցներին՝ պաշտպանելու Տեխասի անվտանգությունը, խաղաղությունն ու ինքնիշխանությունը և Միացյալ Նահանգների ժողովրդին»,- ասել է Թրամփը։
Թրամփը հավելել է, որ վերընտրվելու դեպքում ինքը «ձեռք ձեռքի տված» կաշխատի Տեխասի պաշտոնյաների հետ։




















