top of page

Գյումրիում բացվել է Իտալիայի պատվավոր հյուպատոսության նոր գրասենյակը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 19, 2024
  • 1 min read

Գյումրիում բացվել է Իտալիայի պատվավոր հյուպատոսության նոր գրասենյակ։

Հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Մասիմիլիանո Ֆլորիանին, Գյումրիում Գերմանիայի հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, մտավորականներ, հյուրեր։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ներկաներին ողջունել և հյուպատոսությանն արդյունավետ աշխատանք է մաղթել մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը՝ ընդգծելով երկու բարեկամ երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության խորացման անհրաժեշտությունը։Այնուհետև մարզպետի տեղակալն ու աշխատակազմի պատասխանատուները ներկա են գտնվել դեսպանության կողմից կազմակերպված «Gran Duo Italiano» համերգին։

Ջութակահար և ալտահար Մաուրո Տորտորելլին և դաշնակահար Անջելա Մելուզոն, Gran Duo Italiano-ի հետ միասին ներկայացրել են համերգ «հինգալար մեծ ջութակի» և դաշնամուրի համար, հնչել են իտալացի կոմպոզիտորներ Գաետանո Ֆուզելլայի, Մարիո Կաստելնուովո-Տեդեսկոյի, Ալեսանդրո Լոնգոյի, Լեոնե Սինիգալիայի և Ալֆրեդո Դ՛Ամբրոզիոյի ստեղծագործությունների ընտրանին` գրված և մշակված ջութակի և դաշնամուրի / ալտի և դաշնամուրի համար։

1/2509
bottom of page