Նեբրասկայի բնակչուհին իր ճաշասենյակը վերածել է ախոռի, որպեսզի փրկի ձիերին սառնամանիքից
- Investigative journalist

- Jan 21, 2024
- 1 min read

Երբ անցած հանգստյան օրերին երկրի մեծ մասում ձնաբուք եւ մինուսային ջերմաստիճաններ գրանցվեցին, Նեբրասկայի բնակչուհի Քելի Ռոուլին իր ձիերին մայր բնությունից պաշտպանելու արտասովոր միջոց գտավ. նա իր ճաշասենյակը վերածեց ախոռի, գրել է USA Today-ը։
Ռոուլին խիստ անհանգստանում էր իր երկու ձիերի՝ 3-ամյա Ռիփի եւ 19-ամյա Դայմոնդի համար։ Ուրբաթ երեկոյան նրանք ցրտից թաքնվել էին իրենց ցախանոցում, իսկ հաջորդ առավոտյան նրանք դադարել էին ուտել եւ խմել ու դողում էին ամբողջ մարմնով։
Սկզբում Ռոուլին ցանկանում էր ձիերին տանել ցախանոց, բայց շուտով հասկացավ, որ այնտեղ ոչ ուտելիք կա, ոչ լույս, ուստի հրաժարվեց այդ գաղափարից։
Ի վերջո, Ռոուլին մտածեց այն մասին, որ նրանց իր տուն տանի, եւ այդպես էլ արեց։
Ռոուլին իր ճաշասենյակը հարմարեցրեց ախոռի ձիերի համար։ Նա տեղափոխեց սեղանը, աթոռները եւ հյուրասենյակի բույսերը ու հանեց պատերի լուսանկարները։
Կինը մի քանի լուսանկար է արել հյուրասենյակում ձիերի հետ եւ դրանք ուղարկել իր մեկ-երկու ընկերներին, ինչից հետո դրանք սկսել են տարածվել սոցցանցերում։
Կնոջը շատ է զարմացրել այն, որ ինտերնետը հիացած է այս պատմությունից։




















