top of page

Ակնկալում ենք համագործակցություն․ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 19, 2024
  • 1 min read

Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ներկայացնում է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով ստեղծված հանձնախմբի հայտարարությունը․

«Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված Հանձնախումբն արդեն ձևավորված է:

Հանձնախմբի անդամների առաջարկությամբ հանձնախմբի աշխատանքների համակարգումը կիրականացնի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Գործունեության մեկնարկի, Հանձնախմբի անդամների և այլ մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ՝ առաջիկա օրերին:

Ակնկալում ենք, որ արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալող անհատները, խմբերն ու հաստատությունները կհամագործակցեն համապատասխան լիազորություն ստացած այս Հանձնախմբի հետ:

18 հունվարի, 2024թ»։ 

1/2509
bottom of page