top of page

Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 13, 2024
  • 1 min read

Հունվարի 13-ին, ժամը 10:29-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:



Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել «Volvo», «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։

bottom of page