top of page

Կառավարությունը 5 ընտանիքների բնակելի տարածքներ նվիրեց

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 11, 2024
  • 1 min read


ree

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում բնակելի տարածքներ նվիրելու մասւին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորմն մեջ նշվում է, որ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտե են մուտքագրվել տեղաբնակ քաղաքացիների դիմումներ՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու խնդրանքով: Ղեկավարվելով Որոշման պահանջներով՝ Կոմիտեն նախապատրաստել է 5 բնակելի տարածքների բնակիչների՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

Ընդհանուր հաշվով նախագծով առաջարկվում է նվիրատվության ներկայացնել 5 բնակելի տարածքներ, 5 ընտանիքներ (12անձիք):

Նախագծի ցանկում ընդգրկվել են Կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ Երևան քաղաք, Թբիլիսյան խճուղի 5 (Երևանի պետ. էլեկտրատեխնիկական քոլեջի հանրակացարանային մասնաշենք), Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս 4-րդ շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Կոմերիտմիության 2/1 և Լոռու մարզպետի աշխատակազմի  հաշվեկշռում հաշվառված՝ Լոռու մարզ, Արևածագ գյուղի ուսուցչի տուն, 12 փողոց, տուն 1 հասցեների բնակելի տարածքները:

Նախագծի ընդունման արդյունքում կլուծվի ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվի բնակչության սոցիալական պայմանները, այլ նաև բնակիչների մոտ խթաններ կառաջացնի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերը լուծելու գործում:

1/2380
bottom of page