top of page

Վարազդատ Հարոյանը հեռացավ «Աստանա»-ից

Jan 11, 2024
1 min read

«Աստանա»-ն հայտարարել է ֆուտբոլային ակումբից Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի հեռանալու մասին։

«Վարազդատ Հարոյանն «Աստանա» է եկել 2021 թվականին՝  առաջին իսկ հանդիպումից ցուցադրելով հուսալի խաղ պաշտպանությունում։ 2023 թվականի մրցաշրջանում պաշտպանը վերադարձել է մայրաքաղաքային ակումբ և անցկացրել 44 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Վարազդատին ակումբի հաջողության գործում ունեցած անգնահատելի ներդրման համար և հաջողություն մաղթել նրան ապագայում»,- նշված է հայտարարության մեջ:

1/2905
bottom of page