top of page

Չեմ ուզում մտածել, որ քրեական տարր կա, բայց անպատասխանատուները չպիտի մեզ հետ աշխատեն. Տիգրան Ավինյան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված 75 հատ նստարանները չեն համապատասխանում քաղաքապետարանի կողմից պահանջված որակին և գնին: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցիցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Քաղաքապետն էլ արձագանքեց, որ մատակարարը պարտավորվել է վերացնել թերությունները 20-օրյա ժամկետում։

Ավինյանը խնդրեց, որր նման դեպքերը չարձանագրվեն համացանցում․ «Որովհետև դուք ունեք աշխատակիցներ և, ենթադրվում է, ինչ-որ աշխատակիցներ իրենց գործը լավ չեն կատարել, թերացել են»:

«Հետևապես, համապատասխան կարգապահական տույժերի պետք է ենթարկվեն: Նման գործելաոճն անընդունելի է մեզ համար: Չեմ ուզում մտածել, որ այստեղ քրեական տարրեր կան, բայց եթե նույնիսկ դա անպատասխանատու վերաբերմունք է իրենց աշխատանքի նկատմամբ, այդ մարդիկ չպետք է աշխատեն»,- հայտարարեց քաղաքապետը։

bottom of page