top of page

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնություններ․ 2-րդ խաղափուլի արդյունքները

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 14, 2024
  • 1 min read
ree

Կայացել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 2-րդ խաղափուլը:

Տղամարկանց առաջնությունում հաղթել են Զավեն Անդրիասյանը և Մամիկոն Ղարիբյանը: Էրիկ Չաքրյան – Ռոբերտ Հովհաննիսյան, Մանուել Պետրոսյան – Սամվել Տեր-Սահակյան, Տիգրան Հարությունյան – Արթուր Դավթյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Տղամարդկանց առաջնությունում 2-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Զավեն Անդրիասյանը, Մամիկոն Ղարիբյանը և Մանուել Պետրոսյանը, ովքեր ունեն 1,5 միավոր:

Կանանց առաջնությունում հաղթել են Մարիա Գևորգյանը, Միլենա Գասպարյանը և Սուսաննա Գաբոյանը: Մարիամ Ավետիսյան – Պոլինա Կոբակ և Աննա Խաչատրյան – Ալվարդ Ստեփանյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Կանանց առաջնությունում 2-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Մարիա Գևորգյանը և Միլենա Գասպարյանը, ովքեր ունեն 2 միավոր:

1/2382
bottom of page