top of page

Քիմ Քարդաշյանի SKIMS բրենդը վալենտինյան հավաքածուի շուրջ համագործակցել է Լանա Դել Ռեյի հետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 19, 2024
  • 1 min read
ree

SKIMS-ն ու Լանա Դել Ռեյը ցնցել են համացանցն իրենց համագործակցությամբ: Բրենդը, որի համահիմնադիրներից է նաեւ Քիմ Քարդաշյաը, եւ հայտնի երգչուհին ներկայացրել են վալենտինյան թեմատիկայով ֆոտոշարք, որում Լանան ցուցադրում է SKIMS-ի հատուկ հավաքածուն:

Լուսանկարները տեղադրվել են բրենդի ինստագրամյան էջում: «Լանա Դել Ռեյը՝ երաժշտական սրտի թագուհին, Վալենտինին նվիրված մեր հավաքածուն կբացի հունվարի 23-ին»,-ասվում է SKIMS-ի հաղորդագրության մեջ:

Բրիտանացի լուսանկարիչ Նադյա Լի Քոհենի կողմից նկարահանված արշավի կադրերում Դել Ռեյը պատկերված է SKIMS-ի առօրյա իրերով, ներառյալ ամենավաճառվող՝ «Fits Everybody» բոդի կոստյումը, սրտային տպագրությամբ Sleep հավաքածուն, ամբողջովին նոր՝ «Waven Shine» զգեստը եւ այլն:

Բրենդը կներկայացնի 15 նոր նմուշ: Ինչպես նշված է էջում, դրանք կլինեն սահմանափակ քանակությամբ:

1/2378
bottom of page