top of page

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հանդիպել են իրենց որդու՝ Սեյնթի բասկետբոլի խաղի ժամանակ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 20, 2024
  • 1 min read
ree

Քիմ Քարդաշյանն ու նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ուրբաթ օրը «ջերմ» հանդիպում են ունեցել իրենց որդու՝ Սեյնթի բասկետբոլի խաղին, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, հայտնում է Daily Mail-ը։



SKIMS-ի 43-ամյա հիմնադիրը եւ 46-ամյա ռեփերը, ում նախորդ գիշեր տեսել էին նոր կնոջ՝ Բիանկա Սենսորիի հետ, միասին զրուցում էին նախքան նրանց ութամյա որդին կհայտնվեր դաշտում:



Նախկին ամուսինների հետ է եղել նաեւ նրանց վեցամյա դուստրը՝ Չիկագոն:



Չնայած ջերմ զրույցին, նախկին զույգը միմյանցից մի քանի աթոռ հեռու էր նստել, մինչ նրանց ավագ որդին խաղում էր բասկետբոլի իր թիմի հետ:



Քիմն ու Քանյեն ամուսնացել էին 2014 թ-ին, նրանք բաժանվել են 2021-ին, իսկ ամուսնալուծությունը տեղի է ունեցել 2022 թ-ին։ 

bottom of page