Ադրբեջանում պատրաստել են Ուկրաինայի քաղաքացիների կեղծ անձնագրեր
- Investigative journalist

- Jan 15, 2024
- 1 min read

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ հայտնաբերել է Ուկրաինայի քաղաքացիների կեղծ անձնագրեր պատրաստող հանցավոր խումբ։
Ինչպես ՊԱԾ-ում տեղեկացրել են APA-ին, մերկացվել է տրանսազգային կազմակերպված հանցավոր խմբավորման գործունեությունը, որը, «չարաշահելով վերջին տարիներին տարածաշրջանի պետությունների միջեւ տեղի ունեցող գործընթացները, անօրինական ճանապարհով Ադրբեջանի եւ այլ երկրների քաղաքացիների համար ձեւակերպել է Ուկրաինային վերաբերող փաստաթղթեր, որպեսզի նրանք կարողանան ապրել տարբեր պետություններում որպես Ուկրաինայի քաղաքացիներ, ստանալ ապաստան, ազատ տեղաշարժվել առանց վիզայի»։
Կեղծ փաստաթղթերի արժեքը կազմել է 30 000 ԱՄՆ դոլար։ Խմբի ենթադրյալ անդամները ձերբակալված են։




















