top of page

Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 21, 2024
  • 1 min read
ree

Ոստիկանության ծառայողներն ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով քաղաքացու են բերման ենթարկել։

«Ոստիկանության բաժին տարված քաղաքացու վերաբերյալ հաղորդում և համապատասխան փաստաթղթեր են ներկայացվել Քննչական կոմիտե, ավելի ուշ ՔԿ է ներկայացվել նաև տվյալ անձը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն։ Անձը ձերբակալվել է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

Տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորից Աշոտ Դանիելյանն է։

1/2380
bottom of page