top of page

Անկախության գոյության ողջ ընթացքում մենք Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել ու լղոզել ենք. Նիկոլ Փաշինյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 17, 2024
  • 1 min read

Անկախության գոյության ողջ ընթացքում մենք Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել ու լղոզել ենք, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սա, ըստ նրա, ֆունդամենտալ պրոբլեմ է։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անվտանգային մարտահրավերների մեջ Հայաստանի ռազմավարական ընկալումն այն է, որ բոլոր դիրքորոշումներն ու ձևակերպումները պետք է հենվեն լեգիտիմության վրա։

Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին՝ վարչապետը նշեց, որ Ադրբեջանը երկու հակադարձում է անում. եթե Հայաստանը պատրաստ չէ ճանապարհները բացել, ուրեմն Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից, երկրորդ՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան անցման ժամանակ տեղի ունենա ինչ-որ ստուգման գործընթաց։

«Մենք  այս հարցին պատասխանել ենք նույն կերպ՝ ինչ պայմանով Իրանն է տալիս այդ անցումը, նույն պայմանով Հայաստանն է պատրաստ տալ ու եթե Հայաստանի տարածքով անցումն  Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան 47 կմ է, Իրանի տարածքով էլ 49 կմ է, եթե հսկողական գործառույթներն ընդունելի են 49կմ-ի համար, բնականաբար, դրանք չեն կարող անընդունելի չլինել 47 կմ-ի համար»,- նշեց Փաշինյանը։

bottom of page