top of page

Սլովենիայում կայացած Գրան Պրիում հայ հրաձիգները մեդալներ են նվաճել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 15, 2024
  • 1 min read
ree

Սլովենիայի Ռուսե քաղաքում կայացած Գրան Պրիում հաջող են հանդես եկել և թիմային մեդալներ են նվաճել հայ հրաձիգները:

Այս մասին հայնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

10 մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում Հայաստանը ներկայացված է եղել երկու զույգով: Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյան զույգը եզրափակչում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչներին ու ոսկե մեդալ նվաճել: Նարե Գաբրիելյան-Գևորգ Մելքոնյան զույգը բրոնզե մեդալ է նվաճել:

Ավելի վաղ անհատական պայքարում Նարե Գաբրիելյանը չեմպիոն էր դարձել 10 մ օդամղիչ ատրճանակ երիտասարդների պայքարում, իսկ Կարապետյանը արծաթե մեդալի էր արժանացել 10 մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում:

1/2382
bottom of page