top of page

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Պաղեստինի ժողովրդի պետականության իրավունքի ժխտումն անընդունելի է

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 21, 2024
  • 1 min read
ree

Պաղեստինի ժողովրդի՝ սեփական պետություն ստեղծելու իրավունքը պետք է ճանաչվի բոլորի կողմից, շաբաթ օրը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ուգանդայում Չմիավորման շարժման գագաթնաժողովում, հայտնում է AFP-ն։

«Իսրայելցիների և պաղեստինցիների համար երկու պետությունների ստեղծման մասին որոշման ընդունումից հրաժարվելը և պաղեստինցի ժողովրդի պետականության իրավունքի ժխտումն անընդունելի են»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Գուտերեշի կարծիքով,  նման դիրքորոշումը «անվերջ կերկարաձգի հակամարտությունը, որը լուրջ սպառնալիք է դարձել համաշխարհային խաղաղության և անվտանգության համար, կխորացնի բևեռացումը և համարձակություն կտա ծայրահեղականներին ամենուր»։

«Պաղեստինի ժողովրդի՝ սեփական պետությունը կառուցելու իրավունքը պետք է ճանաչվի բոլորի կողմից»,- եզրափակել է նա։

Գուտերեշը բազմիցս կոչ է արել անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել Գազայում:

ԱՄՆ-ը՝ Իսրայելի գլխավոր դաշնակիցը և Գազայի պատերազմի հիմնական աջակիցը, նույնպես վերջերս վերահաստատեց իր աջակցությունը պաղեստինյան պետության ստեղծմանը:

Սակայն օրերս Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն  դեմ արտահայտվեց կենսունակ պաղեստինյան պետության ստեղծմանը և արժանացավ իր ամերիկացի դաշնակցի քննադատությանը։

1/2382
bottom of page