Ի՞նչ անել այրվածքների ժամանակ
- Investigative journalist

- Jan 17, 2024
- 1 min read

Ի՞նչ անել այրվածքների ժամանակ․ խորհուրդներ՝ առողջապահության նախարարությունից։
Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:Սառեցրե՛ք այրվածքային մակերսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում։Զգույշ հանե՛ք հագուստը, զարդերը կամ սեղմող իրերը` հետագայում այտուցվելու դեպքում սեղմումից խուսափելու համար։Ծածկե՛ք այրվածքի մակերեսը` կիրառելով ստերիլ բինտ կամ մաքուր բամբակյա կտոր։Ցավը մեղմացնելու համար կիրառե՛ք ցավազրկողներ:Հետևե՛ք վերքային մակերեսի հիգիենային։Դիմե՛ք բժշկի, հատկապես երբ առկա է ափի
Ի՞նչ չի կարելի անել այրվածքի դեպքումՄի՛ կիրառեք բամբակ, քանի որ թելերը կմնան վերքային մակերեսին:
Մի՛ դրե՛ք սառույց, այն լրացուցիչ վնասելու է մաշկը։Մի՛ բացեք բշտերը` վարակի ներթափանցման չնպաստելու համար:Մի՛ քսեք կարագ, ճարպեր կամ այլ միջոցներ` առանց բժշկի հետ խորհրդակցելու։Մի՛ հանեք այրված մակերեսին կպած հագուստը, այն կարող է լրացուցիչ վնասել մաշկը։Մի փորձե՛ք բուժել այրվածքը ինքնուրույն, դա կարող է հանգեցնել վիճակի վատթարացման և առաջացնել վտանգավոր բարդություններ, ընդհուպ՝ մահ։




















