top of page

Սա դեռ սկիզբն է. Զախարովան՝ Էստոնիայի վարչապետի և պետքարտուղարի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

Feb 13, 2024
1 min read

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԳՆ՝ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի և երկրի պետքարտուղար Թայմար Պետերկոփի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը։



Զախարովան ընդգծել է, որ «սա դեռ սկիզբն է»։



«Աշխարհը նացիզմից և ֆաշիզմից ազատագրողների հիշատակի նկատմամբ հանցագործությունների համար պետք է պատասխան տալ։ Եվ սա դեռ սկիզբն է»,- Telegram-ում գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։



Նշենք, որ Էստոնիայի վարչապետը դեմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը և սուր քննադատում է Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում։

1/2905
bottom of page