top of page

Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 180-ի. կա 120 անհետ կորած

Jan 9, 2024
1 min read

Հունվարի մեկին Ճապոնիայում Նոտո թերակղզու տարածքում տեղի ունեցած մի շարք հզոր երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 180-ի։ Այս մասին են վկայում Իսիկավայի պրեֆեկտուրայի իշխանությունների հրապարակած տվյալները։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:



Նախկինում գրանցվել էր մահվան 168 դեպք։ Առնվազն 120 մարդ մնում է անհետ կորած. արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներին չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել՝ գտնվելու վայրը պարզելու համար: Տուժածների թիվը 565 է։



Երկրաշարժից տուժած շրջանների շուրջ 28 հազար բնակիչ շարունակում են գտնվել տարհանման կետերում։ Աղետից ամենաշատը տուժել է Իսիկավա պրեֆեկտուրան՝ առնվազն 1370 տուն ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է, իսկ հրդեհները ոչնչացրել են ավելի քան 300 շենք։



1/2905
bottom of page