top of page

Պատրաստ ենք աջակցել ցանկացած գործընթաց, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասին. ԱՄՆ պետդեպ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 8, 2024
  • 1 min read

Լուի Բոնոյի հարավկովկասյան բանակցությունների ֆոնին՝ պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, թե պատրաստ է աջակցել ցանկացած գործընթաց, որը խաղաղություն կբերի տարածաշրջանին։ Արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուի Բոնոյի՝ հարավկովկասյան այցելության նպատակների ու սպասումների վերաբերյալ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են․ 

«Չենք կարող մանրամասներ հայտնել։ Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն հաճախ է մեկնում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին և այն, թե ինչպես լավագույնս հասնել տևական ու արժանապատիվ խաղաղության: Պարոն Բոնոն պարբերաբար խոսում է Հայաստանի և Ադրբեջանի առանցքային մի շարք ներկայացուցիչների հետ՝ աջակցելու խաղաղ գործընթացին: Պատրաստ ենք աջակցել ցանկացած գործընթաց, որը խաղաղություն և կայունություն է բերում Հարավային Կովկասի ժողովուրդներին»:


ree

1/2383
bottom of page