top of page

Կադրերի փնտրտուքի մեջ են․ «Հրապարակ»

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 10, 2024
  • 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը կադրային փնտրտուքների մեջ է՝  ումով փոխարինել Լոռվա, Արմավիրի նախկին մարզպետներին, որոնց ազատեց տարեսկզբին՝ ցնցուղի եւ կախիչների հայտնի պատմություններից հետո։ ՔՊ-ում առայժմ տարբերակներ են քննարկվում, բայց որեւէ թեկնածուի վերաբերյալ վարչությունը դեռ որոշում չունի։ Արմավիրի մարզպետի հավակնորդների թվում շրջանառվում են Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի եւ ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի անունները։ Վերջինս 2012-2014 թթ․ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետի պաշտոնը։

Տեղեկություններ կան, որ Փաշինյանը մտադիր է ուժային կառույցներում աշխատած անձանց գործուղել մարզեր, քանի որ առջեւում ընտրական գործընթացներ են, եւ կարիք կա ուժային մեթոդներով մարզերը բռի մեջ հավաքել։ Թեպետ ՔՊ-ում չեն բացառում Դավիթ Խուդաթյանի նշանակումը եւս, Նիկոլ Փաշինյանը գոհ է նրա աշխատանքից եւ իր վերաբերմունքը չի թաքցնում։ Առավել բարդ է Լոռվա մարզպետի հարցը, ՔՊ-ում սարսափով են քննարկում, որ մարզպետ կարող է նշանակվել Արեն Մկրտչյանը կամ Արփի Դավոյանը, ովքեր թերեւս հենց իրենք են նման լուրեր տարածում։



bottom of page