top of page

Վանաձորում բախվել են մարդատար մեքենաներն ու բեռնատարը․ զոհեր կան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 20, 2024
  • 1 min read

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Maserati-ն, Daewoo Nexia-ն և Howo մակնիշի բեռնատարը:



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, ըստ նախնական տեղեկությունների՝ կա 1 վիրավոր:



Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

1/2508
bottom of page