Ապօրինի գույքի հարցով շատ թուք ու մուր կերանք, բայց առաջին ծիծեռնակներն արդեն երևում են. Փաշինյան
Feb 8, 2024
1 min read

Ապօրինի գույքի բռնագանձման հարցով շատ թուք ու մուր կերանք։
Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց պատճառը․
«Մարդիկ մեզ մեղադրում էին, թե ինչու հեղափոխությունից հետո գործիքները չենք վերցրել և գնացել այդ ամեն ինչը բռնագանձել։ Չնայած դա էլ է հարց, թե ամեն ինչ ասելով ինչ նկատի ունենք։ Մենք որոշել ենք կայացրել գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով։ Մենք այդ օրենսդրությունը շատ քննարկեցին, ընդ որում, հարց առաջացավ՝ դա որքանով է Սահմանադրական, և որքանով՝ հակասահմանադրական»։
Նա նշեց, որ ապօրինի գույքի հարցով 2023 թվականից առաջին ծիծեռնակներն արդեն երևում են։




















