Թուրքիան վստահեցրել է, որ չի ցանկանում, որ տարածաշրջանի «եղբայրական» երկրների միջև խնդիրներ լինեն
- Investigative journalist

- Jan 18, 2024
- 1 min read

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ հեռախոսազրույցում քննարկել է վերջին օրերին տարածաշրջանում ստեղծված լարվածությունը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Անկարայում դիվանագիտական աղբյուրներին։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիան չի ցանկանում, որ տարածաշրջանում խնդիրներ լինեն բարեկամ և եղբայրական երկրների միջև։
Կողմերը պետք է հանգիստ գործեն և խուսափեն քայլերից, որոնք կարող են ավելի շատ վտանգել տարածաշրջանի կայունությունը, նշել է Թուրքիայի արտգործնախարարը։




















