«Շուտով Ուկրաինային կմատակարարվի մոտ 40 SCALP հրթիռ և այլ զինամթերք». Մակրոն
- Investigative journalist

- Jan 17, 2024
- 1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ շուտով Ուկրաինային կմատակարարվի մոտ 40 SCALP հրթիռ և մի քանի հարյուր ռումբ, հաղորդում է Reuters-ը:
Մակրոնը նաև հայտնել է, որ փետրվարին մտադիր է մեկնել Ուկրաինա՝ ավարտելու աշխատանքը անվտանգության երաշխիքների մասին երկկողմ համաձայնագրի շուրջ, որի համաձայն՝ Ֆրանսիան կկարողանա մատակարարել «ավելի կատարյալ զենք»:
Գործակալության տվյալներով՝ Ֆրանսիան արդեն մատակարարել է 50 SCALP հրթիռ՝ մոտ 250 կմ հեռահարությամբ:




















