top of page

30-օրյա ինտերնետ-փաթեթ բազմաթիվ ուղղությունների համար` «ՎՈՅԱԺ» ծառայության շրջանակներում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 27, 2024
  • 1 min read

Այժմ Վիվա-ՄՏՍ-ի ռոումինգով ճանապարհորդելը դարձել է էլ ավելի հարմար։ Ընկերությունը ներկայացնում է «ՎՈՅԱԺ 30» ծառայությունը, որը 30 օր ժամկետով տալիս է 1000 ՄԲ ինտերնետ՝ 4000 դրամով` ավելի քան 60 երկիր ճամփորդելիս։  Ծառայությունը նախատեսված է հատկապես այն մարդկանց համար, որոնք հաճախ են ճամփորդում և ցանկանում են մշտական կապի մեջ լինել գործընկերների և մտերիմների հետ։

«ՎՈՅԱԺ 30»-ից օգտվելիս տվյալների փոխանցումը ռոումինգում դառնում է առավել մատչելի: Ընդամենը մեկ ակտիվացմամբ՝ «ՎՈՅԱԺ 30» ծառայությունից կարելի է օգտվել մինչև 30 օր։

Նախքան ճամփորդելն անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգ ծառայությունը՝ ուղարկելով 1211# հրահանգը: «ՎՈՅԱԺ 30» ծառայության ակտիվացում՝ ավտոմատ երկարացմամբ` 1071#:

1/2508
bottom of page