top of page

Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային 7-րդ օրը հանդես կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 18, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են պայքարը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մրցումային 7-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ:

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը կմրցի 81 կգ քաշում: Մրցումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Տղամարդկանց թիմից մրցահարթակ դուրս կգան 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Մրցման մեկնարկը` 22:00-ին:

Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը: ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է դարձել Ռաֆիկ Հարությունյանը:

1/2382
bottom of page