top of page

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 13, 2024
  • 1 min read
ree

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ալեքսանդրա Գրիգորյանը քիչ առաջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

19-ամյա մարզուհին երկամարտի 196 կգ արդյունքում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Հրում վարժությունում նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 115 կգ կշռող ծանրաձողը։

Պոկում վարժությունում մարզուհին բարձրացրել էր 81 կգ կշռող ծանրաձողը։

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 12-ից մեկնարկել է  ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

1/2382
bottom of page