2021 թվականի 10 լավագույն արտասահմանյան ֆիլմերը (տեսանյութեր, լուսանկարներ)
- Nov 20, 2022
- 3 min read

Հանգստյան օրերի համար Ձեզ ենք ներկայացնում 2021 թվականի 10 ֆիլմ-գլուխգործոցներ, որոնք տակնուվրա են արել միլիոնավոր մարդկանց հոգիները և ուժ տվել նրանց ապրելու և իրենց երազանքներն իրականացնելու համար:

10-րդ տեղ՝ West Side Story - ամերիկյան ռոմանտիկ երաժշտական ֆիլմ, որի ռեժիսյորը Սթիվեն Սփիլբերգն է, իսկ սցենարիստը՝ Թոնի Քուշները։ Ֆիլմը Արթուր Լորենթսի, Լեոնարդ Բերնսթայնի և Սթիվեն Սոնդհեյմի նույնանուն բրոդվեյական մյուզիքլի ադապտացիան է, որը հիմնված է Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության վրա։ Ֆիլմի սցենարն ավելի մոտ է լինելու բրոդվեյական մյուզիքլի սցենարին, քան 1961 թվականի ադապտացիային։

9-րդ տեղ՝ «Գլխավոր հերոսը» - Խոշոր բանկի աշխատակցի մոտ ամեն ինչ ընթանում է իր հունով, մինչև մի օր նա բացահայտում է, որ իրեն շրջապատող աշխարհը համակարգչային խաղի մաս է, իսկ ինքը՝ միայն երկրորդական կերպար։ Կհաջողվի՞ նրան նորից գրել իր կոդը, գրավել գեղեցիկ աղջկա ուշադրությունը և, վերջիվերջո, փրկել աշխարհը։ Մի խոսքով, կհաջողվի՞ նրան դառնալ գլխավոր հերոս։

8-րդ տեղ՝ «Շան ուժը» - Կոշտ և անզիջում ֆիլմ, որտեղ Բենեդիկտ Քամբերբեթչը հայտնվում է անսովոր չարագործի դերում։ Ոչ Շերլոկ կամ Դոկտոր Սթրեյնջ: Ջեյն Քեմփիոնի նկարահանած ֆիլմում բրիտանացին մարմնավորում է Ֆիլին՝ Մոնտանայի ամենամեծ ռանչոյի սեփականատեր, դաժան և հաշվարկող երկու եղբայրներից մեկին:

7-րդ տեղ՝ «Ըմբոստ ոգի» - 2002 թվականին նկարահանված Spirit: Stallion of the Prairie անիմացիոն ֆիլմի շարունակությունն է։ Հուզիչ պատմություն Լաքի Պրեսկոտ անունով մի աղջկա և վայրի մուստանգ ոգու միջև: Իրականում, այս անիմացիոն ժապավենը բնօրինակի սյուժետային ճյուղն է. ըստ նախնական գաղափարի, այն պետք է վերագործարկեր պատմությունը և նոր շունչ հաղորդեր դրան: Այնուամենայնիվ, չնայած աշխարհահռչակ IMDB կայքի բավականին լավ վարկանիշին (5,4-ը 10-ից), Spirit Rebellious-ը տոմսարկղերում չկարողացավ կրկնել իր նախորդի հաջողությունը:

6-րդ տեղ՝ «Հանգիստ տեղ 2» - Ռեժիսոր Ջոն Կրասինսկու և Էմիլի Բլանթի` գլխավոր դերակատարմամբ, նկարահանված գերհաջող սարսափ ֆիլմի շարունակությունը։ Շարունակությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվեց առաջին մասը։

5-րդ տեղ՝ «Gucci House» - Ֆիլմի սցենարի համար գեղարվեստական հիմք է հանդիսացել Սարա Գեյ Ֆորդենի «Գուչիի տունը. Սպանությունների, խենթության, գլամուրի և ագահության սենսացիոն պատմությունը» գիրքը։ Կենտրոնական իրադարձությունը հանդիսանում է Մաուրիցիո Գուչիի սպանությունը, որը տեղի է ունեցել 1995 թվականին։

4-րդ տեղ՝ «Կրուելա» - ամերիկյան քրեական կինոկատակերգություն, որի ռեժիսորը Քրեյգ Գիլեսփին է, իսկ սցենարի հեղինակները՝ Էլայն Բրոշ ՄաքՔենան, Ջեզ Բաթերուորթը, Դանա Ֆոքսը, Քելի Մարքելը, Թոնի ՄաքՆամարան և Սթիվ Զիսիսը։ Դոդի Սմիթի 1956 թվականին լույս տեսած «101 դալմատին» վեպի և Walt Disney-ի 1961 թվականի «101 դալմատին» անիմացիոն ֆիլմի Քրուելա դե Վիլի կերպարի վրա հիմնված ֆիլմի գլխավոր դերակատարներն են Էմմա Սթոունը՝ նույնանույն գլխավոր դերում, և Էմմա Թոմփսոնը, Փոլ Ուոլթեր Հաուզերը, Ջոել Ֆրայը և Մարկ Ստրոնգը՝ երկրորդ պլանի դերերում։ «Քրուելա» ֆիլմի թողարկումը նախատեսվում է 2021 թվականի մայիսի 28-ին Walt Disney Studios Motion Pictures-ի կողմից։

3-րդ տեղ՝ «Մավրիտանական» - Սկանդալային դրամա՝ ռեժիսոր Քևին Մաքդոնալդի կողմից, գլխավոր դերակատար Թահար Ռահիմը։ Նա մարմնավորել է իրական մարդու՝ Մոհամմեդ Օուլդ Սլահիին, ով 14 տարի անցկացրել է գաղտնի ամերիկյան բանտում (2002-ից 2016 թվականներին)։ Նրան ոչ ոք երբեք մեղադրանք չի առաջադրել, սակայն Սլահին կասկածվում էր ահաբեկչության մեջ: Նրան խոշտանգում էին, փորձում էին խոստովանություն ստանալ, իսկ ամերիկյան կառավարությունը նրա մեղքը հաստատող ապացույց չուներ։

2-րդ տեղ՝ «Հոգի» - ամերիկյան համակարգչային անիմացիոն կատակերգական ֆիլմ, որն արտադրվել է Walt Disney Pictures և Pixar Animation Studios ընկերությունների կողմից։ Այն տեղայնացվելու է Walt Disney Studios Motion Pictures-ի կողմից։ Ֆիլմի հեղինակը և ռեժիսորը Փիթ Դոքթերն է, որն աշխատել է Քեմփ Փաուերսի հետ։ Մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Ջեյմի Ֆոքսը, Թինա Փեյը, Questlove-ը, Ֆելիսիյա Ռաշադը, Դեյվեդ Դիգսը և Անջելա Բասեթը։

1-ին տեղ՝ «Դուն» - ամերիկացի գրող Ֆրենկ Հերբերտի գիտաֆանտաստիկ վեպը։ Առաջին անգամ հատվածներով հրատարակվել է 1963-1965 թվականներին «Analog Science Fiction and Fact» ամսագրում, իսկ որպես առանձին գիրք՝ 1965 թվականին։ «Դյունա»-ն 20-րդ դարի ամենահայտնի գիտաֆանտաստիկ վեպերից է։ «Դյունա»-ն իր մեջ ամփոփում է գիտաֆանտաստիկ և փիլիսոփայական վեպի տարրերը։ Դրանում օգտագործվում են 1960-ականների ամերիկյան ֆանտաստիկ գրականության համար էկզոտիկ մերձավորարևելյան` արաբական և իրանական անուններ և կերպարներ, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել բազմաշերտ պատմություն, որը շոշափում է քաղաքականության, կրոնի, տեխնոլոգիաների և էկոլոգիայի թեմաները։




















