Քլոե Քարդաշյանը «People's Choice Awards 2024»-ում հաղթել է «Ռեալիթի աստղ» անվանակարգում
- Investigative journalist

- Feb 19, 2024
- 1 min read

2024 թվականի People's Choice Awards-ում Քլոե Քարդաշյանը հաղթել է «Ռեալիթի աստղ» անվանակարգում։ Ինքը՝ Քլոեն, ներկա չի եղել արարողությանը։ Իսկ «Քարդաշյանները» շոուն ճանաչվել է «Լավագույն ռեալիթի շոու»։
Անցյալ ամիս, երբ հայտարարվեցին մրցանակների անվանակարգերը, եւ Քիմն ու Քլոեն ընդգրկվեցին «Reality TV»-ի աստղեր անվանակարգում, երկու քույրերն էլ իրենց հետեւորդներին խնդրեցին աջակցել իրենց թեկնածությունը։
Քիմը երկու գովազդային պաստառ էր տարածել՝ մակագրելով. «Ես առաջադրվել եմ @peoplechoice մրցանակի: Քվեարկեք ինձ համար հիմա: Շատ եմ սիրում ձեզ»:
Միեւնույն ժամանակ, Good American-ի համահիմնադիրը կիսվել էր ավելի երկար հաղորդագրությամբ. «Այ քեզ բան, ես առաջադրված եմ People’s Choice Awards-ի անվանակարգում: Ինձ համար միշտ պատիվ է եղել այստեղ առաջադրվելը, եւ դուք երբեք չեք իմանա, թե ինչ նշանակություն ունի ինձ համար այս մրցանակի շահումը: Ձեր աջակցությունը, բարությունը եւ սերն ինձ համար ուժի եւ ուրախության աղբյուր են եղել այս տարիների ընթացքում, եւ ես միշտ շնորհակալ եմ դրա համար: Շնորհակալ եմ քվեարկության համար: Խոստանում եմ, որ այս տարի հաղթելու դեպքում բեմ դուրս կգամ եւ կստանամ իմ մրցանակը»։
Քլոեն այս անվանակարգում հաղթել է 2018-ից 2022 թվականներին, որտեղ ամեն տարի մրցում էր Քիմի դեմ։




















