Արարատ Միրզոյանը Մյունխենում շփումներ է ունեցել Պորտուգալիայի և Կանադայի ԱԳ նախարարների հետ, անդրադարձել տարածաշրջանային հարցերի
Feb 18, 2024
1 min read

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել նաև Պորտուգալիայի ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի և Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության և տարածաշրջանային հարցերի:




















