Թուրքիան 2023 թվականին վեց անգամ ավելացրել է դեպի Հայաստան արտահանումը
- Investigative journalist

- Feb 19, 2024
- 1 min read

2023 թվականի արդյունքներով՝ Թուրքիան ամենաշատը ավելացրել է իր արտահանումը Հայաստան՝ միանգամից վեց անգամ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալներին։
Բացի Հայաստանից, թուրքական արտադրանքի մատակարարումների աճով առաջատարներ են եղել Լաոսը, Սան Մարինոն և Պալաուն։
Մերձավորարևելյան հարևաններից Թուրքիան ավելացրել է իր արտահանումը միայն հինգ երկիր։ Մատակարարումն ամենաշատն աճել է Սաուդյան Արաբիա՝ 2,5 անգամ։




















