Ո՞ւր է գնում աշխարհը. այժմ նորաձեւության մեջ են «babygirl» տղամարդիկ, եւ կողմնորոշումը դրա հետ կապ չունի
Պարզվում է՝ մեր օրերում նորաձեւ ու թրենդային է տղամարդու կանացի լինելը։ Եվ սա, բացարձակապես, կապ չունի նրանց սեռական կողմնորոշման հետ։ Եթե ԱՄՆ-ում տղամարդուն ասում են, որ նա, ասես, «babygirl» լինի, ապա սա հաճոյախոսություն է ընկալվում։
26-ամյա դերասան Ջեյքոբ Էլորդիին անվանեցին «babygirl»՝ «Saturday Night Live»-ի հաղորդավարի դերում: Ավստրալացի դերասանը համալրում է այլ սրտակերների շարքերը, այդ թվում՝ Պեդրո Պասկալը, Թիմոթի Շալամեն եւ «Սպիտակ լոտոսի» դերասան Լեո Վուդալին:
Պարզվում է, որ վերջերս ընդունվել է «babygirl» տերմինի նոր սահմանումը, որը ներառում է տղամարդու կոնկրետ տեսակ։
«Babygirl» տղամարդը քաղցր, հմայիչ, մի փոքր ամաչկոտ տպավորություն է թողնում եւ, կարծես, չի ամաչում իր կանացի կողմից ու պատրաստ է ցանկացած պահի խոսել իր զգացմունքների մասին կամ նախաճաշին հայտնվել պայուսակով: Սա հենց այն է, ինչ ուզում են կանայք, եւ այն, ինչ ուզում են դառնալ տղամարդիկ՝ թունավոր մաչոյի ճիշտ հակապատկերը, պնդում է NYP-ն:
«Սովորաբար, տղամարդկանց մեջ կանացի հատկությունների շեշտադրումը համարվում է վիրավորանք, բայց դա կարծես թե չի կարելի ասել «babygirl» բառի դեպքում»,-The Post-ին ասել է սեքսուալության փորձագետ Կամնա Բհոջվանին:
Նախ, Z սերունդը շատ ավելի փոփոխական է, երբ խոսքը վերաբերում է սեռին եւ սեքսուալությանը, քան ավագ սերունդները՝ խրախուսելով, այլ ոչ թե դատապարտելով առնականի ու կանացիության սահմանների լղոզումը։
Ըստ Vogue Runway-ի տարեվերջյան հարցման՝ տղամարդկանց հագուստը ճանաչվել է 2023 թվականի արդյունաբերության ամենասիրելի միտումը:
Հետերոսեքսուալ կանայք, հատկապես Z սերնդի, «ռոմանտիկ են պատկերացնում եւ ցանկանում են տղամարդկանց, որոնց նրանք համարում են «babygirl»:
«Միտումը «ազդարարում է նախորդ սերունդների հիպեր-արական սեռի խորհրդանիշներից կտրուկ շեղում»,-բացատրել է Բհոջվանին:
«Կարծում եմ, որ առնականության սահմանումը փոխվում է»,-The Post-ին ասել է Tawkify ծառայության տնօրեն Ադամ Քոհեն-Ասլեյթին,-«Որոշ ավանդական նորմեր փոխվում են։ Այսօր առնականությունը կոշտ տղա լինելու մեջ չէ, այլ՝ ազնիվ, հարգալից, պաշտպանող եւ էմոցիոնալ լինելու մեջ»:
Ըստ Bumble-ի 2024 թվականի ժամադրությունների միտումների զեկույցի՝ ամերիկացի տղամարդկանց մոտ 31%-ը փոխել է իրենց վարքագիծը՝ դառնալով ավելի խոցելի եւ բաց մարդկանց հետ, ում հետ հանդիպում է:
«Տղամարդիկ այժմ ավելի բաց են ցույց տալիս իրենց իսկական եսը, եւ թույլ են տալիս, որ իրենց անհատականությունը փայլի, այլ ոչ թե արգելքներ դնեն կամ անհանգստանան չափազանց էմոցիոնալ բաց լինելու համար»,- նշել է Քոհեն-Ասլեյթին:
Թեեւ այս փոփոխությունը ձեռնտու էր հենց տղամարդկանց, այն նաեւ պայմանավորված էր կանանց անկախության եւ բարեկեցության աճով: Այսօր կանայք կրթություն ստանալու եւ տներ գնելու հարցում գերազանցում են տղամարդկանց, որոշ նահանգներում տղամարդկանցից ավելի եկամուտ են ստանում:
«Կանայք չափազանց անկախ են։ Կանանց տղամարդկիկ պետք չեն»,-հավելել է Քոհեն-Ասլեյթին: