top of page

Ես որևէ մտավախություն չունեմ․ Ավանեսյանը՝ իր անձի շուրջ հնարավոր կոռուպցիոն սկանդալների մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 27, 2024
  • 1 min read

Մհեր Բիշարյանի գործի մանրամասներին տեղյակ եմ այնքանով, որքանով քննչական մարմինների կողմից մեզ ներկայացվել էր։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով «Դատաբժշկական Գիտագործնական կենտրոն»-ի տնօրենին մեղադրանք ներայացնելուն, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս պահին պարոն Բիշարյանի պաշտոնավարումը կասեցված է, ուրախ եմ, որ դատարանը որոշում է կայացրել կալանքի մասին միջնորդությունը չբավարարել, ընթացքում պարոն Բիշարյանը երբեք չի խուսափել որևէ հարցաքննությունից կամ քննության ընթացքից»,- ասաց նախարարը։

Ավանեսյանը նշեց, որ ենթադրյալ չարաշահումը եղել է այն ժամանակ, երբ ինքը զբաղեցնում էր առողջապահության փոխնախարարի պաշտոնը։

«Այն, ինչ ես տեսել եմ որոշման մեջ, ինձ ևս հիմնավոր ապացույցներ չեն թվացել, ներկայացված փաստերը լուրջ չթվացին, բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,- ասաց Ավանեսյանը։ 

Լրագրողի դիտարկմանը՝ մտավախություններ չունի, որ իր անձի շուրջ ևս կարող են կոռուպցիոն սկանդալներ սկսվել, նախարարը պատասխանեց․

«Ես որևէ մտավախություն չունեմ»։

1/2508
bottom of page