top of page

«Չենք կարող տոլերանտ լինել մեր ժողովրդի արժանապատվությունը հարցականի տակ դնող հաղորդումների նկատմամբ». ԲՏԱ նախարար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 28, 2024
  • 1 min read

Հայաստանը չի կարող տոլերանտ լինել այնպիսի բովանդակություն ունեցող հաղորդումների նկատմամբ, որոնք կարող են հարցականի տակ դնել մեր ժողովրդի արժանապատվությունը, ԱԺ-ում հայտարարեց ԲՏԱ  նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ եթերում ռուսական կողմից խախտումները կրկնվում են, ինչը ՀՀ-ՌԴ միջպետական համաձայնագիրը լրամշակելու կամ խմբագրելու անհրաժեշտության վկայություն է։

Մխիթարյանը նշեց նաև՝ փետրվարի 26-ին Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից գրություն են ստացել՝ խախտումների մասին արձանագրություն։

«ԲՏԱ-ն արձանագրել է, որ իրապես խախտումները տեղի են ունեցել։ Այսօր ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին։ Զգայուն է հարցը, պետք է առիթ չտալ, որ տարատեսակ խմբերի կողմից հարցը քաղաքականցվի, անիմաստ է փնտրել քաղաքական ենթատեքստեր»,-ասաց Հայրապետյանը և հավելեց, որ ինքը ևս նամակ է ուղարկել ՌԴ Կապի և զարգացման նախարարին՝ առաջարկելով անհապաղ քննարկումներ անցկացնել։

«Քաղաքական կոռեկտությունից ելնելով՝ ճիշտ չեմ համարում խոսել նամակի բովանդակության մասին, բայց պետք է անհապաղ խորհրդակցություններ անցկացնել և ներկայացնել լուծումների մասին պատկերացումները»,-ասաց նա։

1/2508
bottom of page