top of page

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Jan 10, 2024
1 min read

Հունվարի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Թումանյանի տարածաշրջաններում՝ անձրև։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:



Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

1/2905
bottom of page