Արցունքաբեր գազ, էլեկտրահարող սարք. Քրեակատարողականը վերազինվում է
Jan 9, 2024
1 min read
Պետական մի շարք կառույցներ այս տարի արդեն հասցրել են գնման մրցույթներ հայտարարել։ Մասնավորապես, քրեակատարողական ծառայությունում տարեսկզբից որոշել են վերազինվել։ Այս տարվա հունվարի 8-ին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարել է առաջին մրցույթը, որով մրադիր է ձեռք բերել հատուկ միջոցներ։
Մասնավորապես, ծառայությունը 210 000 դրամ նախատեսել է ռադիո կապի համար, 36 000 դրամ՝ արցունքաբեր գազի, 420 000 դրամ՝ էլեկտրահարող սարքի, 480 000 դրամ մետաղորսիչի համար։
Մրցույթին մասնակցել ցանկացողները հայտերը կարող են ուղարկել մինչև հունվարի 19-ը։





















