top of page

2013թ-ին ես էլ էի մասնակցում տրանսպորտի թանկացման դեմ ցույցերին, բայց ասում էինք՝ լավ որակ բերեք, նոր թանկացրեք․ փոխքաղաքապետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 6, 2024
  • 1 min read

2013թ-ին ես էլ էի մասնակցում տրանսպորտի թանկացման դեմ ցույցերին, բայց ասում էինք՝ լավ որակ բերեք, նոր թանկացրեք․ փոխքաղաքապետ

Շատ մեծ տարբերություն կա այն տրանսպորտային համակարգի միջև, որ գործում էր 2013թ-ին, ու այսօրվա համակարգի միջև։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով տրանսպորտի փոխադրավարձի թանկացմանը, ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Ես ինքս էլ եմ մասնակցել այդ ցույցերին։ Իրարից շատ տարբեր են առնվազն շարժակազմերի առումով, ինչը չի նշանակում որ հիմա մեր պատկերացրած տրանսպորտային համակարգն է։ Պատահական չէր, որ ասացի՝ ես էլ եմ 2013-ին այդ ցույցերին մասնակցել։

Իմ պահանջը այդ օրվա քաղաքային իշխանություններից այն չէր, որ առհասարակ բացառված է՝ չպետք է թանկանա։ Ասում էինք, եթե գազել է, որ մի նոր որակ չկա, ի՞նչն եք թանկացնում։ Ասում էին թանկացնենք, որ լավ որակ բերենք, մենք էլ ասում էինք՝ բերեք նոր թանկացրեք։ Հիմա այդ գազելները էլ չկան»,- ասաց Գրիգորյանը։

1/2508
bottom of page