top of page

Էկվադորում ուղիղ եթերի ժամանակ պատանդ են վերցրել հաղորդավարներին. ոստիկանությանը հաջողվել է ազատել լրագրողներին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 10, 2024
  • 1 min read

Դիմակավոր զինված անձինք Գուայակիլ քաղաքում ներխուժել են Էկվադորի TC Televisión հեռուստաընկերության շենք եւ ուղիղ եթերում պատանդ վերցրել հաղորդավարներին, տեղեկացրել է El Universo-ն։

Հարձակումը կատարվել է տեղի ժամանակով ժամը 14.20-ին, գրել է թերթը։ Նրա տվյալներով՝ շենք են մտել մոտ 20 զինված մարդիկ։ Շենքում գտնվող լրագրողները մեսենջերներով տեղեկացրել են զինված մարդկանց ներխուժման մասին եւ դիմել ոստիկանություն։ Մարդկանց մի մասը թաքնվել է զուգարաններում եւ աշխատասենյակներում։

Շենք մտնելով՝ չարագործները պայթուցիկ են դրել խմբագրության մուտքի մոտ։ Այնուհետեւ նրանք ներխուժել են շենք եւ պատանդ վերցրել լրագրողների եւ հեռուստաընկերության այլ աշխատակիցների, գրել է թերթը։

Պարբերականը ցուցադրել է կադրեր, որոնցում երեւում է, որ հարձակվողների խումբը զենքն ուղղել է ստուդիայում գտվող մարդկանց վրա, նրանցից ոմանք պառկած են հատակին։

Զինված խմբի անդամներից մեկը հայտնել է, որ ուղիղ եթեր դուրս գալու որոշում է կայացվել, որպեսզի «նրանք իմանան, որ մենք մաֆիայի հետ չենք խաղում»։ Հարձակվողները պահանջել եմ, որպեսզի իրենց բարձրախոսներ եւ ուղիղ եթերում խոսելու հնարավորություն տան, գրել է Ecuavisa-ն։

Չարագործները ցուցադրել են, որ զենք եւ պայթուցիկ ունեն։ Զենքն ուղղել են լրագրող Խոսե Լուիս Կալդերոնի վրա, հետ նրա պիջակի գրպանում պայթուցիկ են դրել, տեղեկացրել է Ecuavisa-ն։

Տասը րոպե անց՝ ժամը 14.30-ին, ստուդիայում, որտեղից պետք է հեռարձակվեր նորությունների թողարկումը, պայթյունների շարք է լսվել, գրել է El Universo-ն։ Հեռուստաընկերության աշխատակիցները դրանից հետո հարձակվողներին ասել են, որ չկրակեն։ Բայց, ինչպես հավաստիացրել է Ecuavisa-ն, ստուդիայում հրաձգություն է սկսվել։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ թմրակարտելի գրոհայինների կողմից պատանդ վերցված TC Televisión հեռուստաալիքի աշխատակիցները ազատվել են Էկվադորի ոստիկանության գրոհի արդյունքում։ Այս տեղեկությունը տարածվել է սոցցանցերի իսպանալեզու հատվածում։

Էկվադորի ոստիկանները ձերբակալել են հանցագործներին, որոնք ներխուժել էին մայրաքաղաքի ստուդիա նորությունների եթերի ժամանակ եւ պատանդներ վերցրել։ Ոստիկանությունը շենքը վերցրել է գրոհով, ինչից հետո ազատ է արձակել պատանդ վերցված լրագրողներին եւ զինաթափել զինված մարդկանց

bottom of page