Իտալիայում ցանկանում են կրճատել Ա Սերիայի մասնակից թիմերի քանակը
- Investigative journalist

- Jan 9, 2024
- 1 min read
Իտալիայի Ա Սերիայի նախագահ Լորենցո Կազինին եւ ակումբները նախաձեռնել են ոչ պաշտոնական բանակցային գործընթաց, որի նպատակն է Ա Սերիայի մասնակից թիմերի քանակի կրճատումը՝ 20-ի փոխարեն 18 թիմ, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Հաջորդ մրցաշրջանից կփոխվի Չեմպիոնների լիգայի, իսկ 2025-ից՝ աշխարհի ակումբային առաջնության ձեւաչափը, եւ ակումբային հանդիպումների քանակը կաճի։ Այդ պատճառով Իտալիայի առաջատար ակումբները ցանկանում են թիմերի քանակի կրճատման հաշվի նվազեցնել ազգային առաջնության հանդիպումների քանակը։
Որոշումը կընդունվի, եթե կողմ քվեարկի Ա Սերիայի 20 ակումբներից առնվազն 14-ը։





















