top of page

Արմեն Գրիգորյանն ընդունել է Ռոռի Դոմմին. քննարկել են Հայաստանին աջակցություն ցուցաբերելու գործընթացը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 9, 2024
  • 1 min read

Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետ Րորի Դոմմիի ղեկավարած պատվիրակությանը: Հայտնում են ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակից:

ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումը: Ա. Գրիգորյանը նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայուն անվտանգային միջավայր ունենալուն:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին աջակցություն ցուցաբերելու գործընթացի ընթացքին:



bottom of page