top of page

Գավառի և Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Jan 9, 2024
1 min read

Հունվարի 9-ին՝ ժամը 20։30-ի դրությամբ, Գավառի և Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Հայտնում են ճանապարհային դեպարտամենտից:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:



1/2905
bottom of page