Ֆրանսիան հաստատել է Ուկրաինայում երկու քաղաքացու մահը
- Investigative journalist

- Feb 2, 2024
- 1 min read

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն հաստատել է Ուկրաինայում մարդասիրական աշխատանքով զբաղվող Ֆրանսիայի երկու քաղաքացիների մահը։
«Ռուսական վանդալիզմն ուղղված է Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ։ Երկու ֆրանսիացիներ իրենց կյանքով վճարեցին ուկրաինացի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու իրենց հանձնառության համար։ Իմ մտքերը նրանց հարազատների հետ են, Ֆրանսիան՝ նրանց։ Ռուսաստանը պատասխան կտա իր հանցագործությունների համար»,- X սոցիալական ցանցում գրել է Ֆրանսիայի արտգործնախարարը:
Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, որ վիրավորվել է երեք մարդ։




















