Մոսկվա-Երևան ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոցում»
Մոսկվա-Երևան SU1864 չվերթի ինքնաթիռն արդեն բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոցում»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացման պատճառով SU1864 Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց Մոսկվա է վերադարձել:
Քաղավիացիայից նշել են, որ ինքնաթիռի վերադարձի պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել։Մոսկվայում ինքնաթիռը փոխվել է, ուղևորներին Երևան են տեղափոխել այլ ինքնաթիռով։