Սովետական շարժման առաջնորդը պահանջում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից ընտրված իշխանության հրաժարականը
Սովետական շարժման առաջնորդը պահանջում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից ընտրված իշխանության հրաժարականը:
Այս մասին Ֆեյսբուքում գրում է ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Սա ավելի քան սպասելի էր, քանի որ հենց սկզբից չկար այլ ասելիք: Ասելիքը պատասխանատվություն է ենթադրում, առնվազն իր իսկ ձևակերպման իրագործելիության շրջանակում: Այս պարզ պատճառով կամայական «հայրենիքի փրկության» վսեմ սկիզբը հանգրվանում է իշխանության զավթման նսեմ ցանկության մեջ: