top of page

Ակնկալում ենք՝ ԵՄ-ՀՀ քաղաքական փաստաթղթի մշակումը կամբողջանա մայիս-հունիս ամիսներին. Արման Եղոյան

2020թ.-ին տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններից հետո ԵՄ-ն ՀՀ-ում ակտիվացավ և 2021թ.-ին առաջարկեց տնտեսական և ներդրումային նոր ծրագիր՝ 206 մլրդ եվրո աջակցության փաթեթով. «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին հայտարարեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։  

Ըստ նրա՝ այս պահի դրությամբ արդեն իսկ այս գումարից տրամադրվել է 550 մլն եվրոն։

Եղոյանի խոսքով՝ ԵՄ-ն մեծացրեց նաև աշխարհաքաղաքական ներկայությունը տարածաշրջանում՝ դիտորդական առաքելություն ուղարկելով ՀՀ։ Դեկտեմբերին ընդլայնեց դիտորդների քանակը՝ 138-ից հասցնելով 209-ի։

«Վերջերս ԵՄ-ՀՀ գործընկերության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել սկսել աշխատանքը ԵՄ-ՀՀ գործընկերության նոր օրակարգի վրա՝ սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ՝ բոլոր հարթություններում համագործակցելու համար։ Այստեղ խոսքը ավելի շատ քաղաքական հանձնառության մասին է, քաղաքական փաստաթղթի մասին է, որը մշակման փուլում է, և ակնկալում ենք՝ դրա մշակումը կամբողջանա մայիս-հունիս ամիսներին»,-ասաց նա։

Եղոյանը կարևորեց նաև ԵԽ-ի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում։

1/1859
bottom of page