Աշխարհի շուկաները բաց են Հայաստանի համար. Նիկոլ Փաշինյան
Աշխարհի շուկաները բաց են Հայաստանի համար, կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը առևտի համաշխարհային կազմակերպություն է ու այդ կազմակերպությունն իր կանոնները սահմանել է, այլ բան, թե մեր ապրանքների որ հատվածն է, որ ստանդարտին համապատասխանում է»,- նշեց նա։
Փաշինյանն ասաց, թե հայկական ապրանքների համար այսօր փակ շուկա շատ քիչ կա։
«Հնարավորություններն այսօր տասնապատիկ են»,- նշեց նա։