top of page

Ջրային ռեսուրսների հարցն ԱՊՀ երկրների համար լուրջ մարտահրավեր է. Պուտին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 13 hours ago
  • 1 min read
ree

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին հանդիպել է կլիմայական հարցերով իր հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի հետ, ով ներկայացրել է զեկույց՝ նվիրված ջրային ռեսուրսների կառավարման և կլիմայական մարտահրավերների փոխկապակցվածությանը։


Էդելգերիևի խոսքով՝ ջրային խնդիրներն այսօր դարձել են կլիմայական բանակցությունների անբաժան մասը։ Նա նշել է, որ այս թեման սերտորեն կապված է կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործընթացների հետ:



Պուտինը հանդիպման ընթացքում շեշտել է, որ անհրաժեշտ է պաշտպանել Ռուսաստանի շահերը միջազգային բանակցություններում. «Ջրային պաշարների խնդիրը դառնում է ավելի սուր՝ հատկապես մեր հարևան երկրների համար։ Ռուսաստանում իրավիճակը վերահսկելի է, սակայն ԱՊՀ շատ երկրներում այս հարցը մնում է լուրջ մարտահրավեր», - նշել է նախագահը։

 
 
bottom of page