top of page

Նիկոլ Փաշինյանը՝ իր ու Կարեն Կարապետյանի խոսակցության մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2h
  • 1 min read
ree

«Պատմեմ՝ ինչ խոսակցություն է եղել ու իմ Կարեն Կարապետյանի միջև»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով 2018-ի իրադարձություններին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խոսակցությունը եղել է հետևյալի մասին, որ նա, ըստ էության ակնարկել է ենթատեքսով, որ իրենք մեզ ազատեն ու հեղափոխությունը դուրս գա օրակարգի: Ինչ որ ձևով ինքը պատրաստակամություն ա հայտնել, որ ինքը որպես ընդունելի թեկնածու, ստանձնի իշխանությունը: Ասել եմ՝ ընդունելի չէ ու Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Հետո գնացել ա ու վերադարձել՝ ասելով, որ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկում է դա տեղի ունենա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո: Ասել եմ՝ չեմ ընդունում դա, որից հետո գնացել ա, վերադարձել ու ասել, որ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ հունիսին, ասել եմ՝ ընդունելի չէ ու նա պետք է հրաժարական տա էսօր, վաղը, մաքսիմում՝ մյուս օրը: Հետո եկել, ասել է՝ ընդունելի է: Էս ա եղել մեկուսարանում մեր խոսակցությունը Կարեն Կարապետյանի հետ»,- նշեց Փաշինյանը:

 
 
1/2386
bottom of page