top of page

ԵՄ-ն այժմ փաստացիորեն ուղղակիորեն պատերազմnւմ է Ռուսաստանի դեմ. Պեսկով

  • May 14
  • 1 min read


ԵՄ-ն ներկայումս փաստացիորեն ուղղակիորեն պատերազմում է Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի կողմից։ Դա բացառում է նրա կողմից միջնորդական ջանքերը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նրանք այժմ փաստացիորեն ուղղակիորեն մասնակցում են պատերազմին կիևյան ռեժիմի կողմից և, ավելի շուտ, հանդիսանում են Ռուսաստանին «ջախջախիչ հարված» հասցնելու, «ջախջախիչ պարտության» մատնելու գաղափարի ջատագովները»,- ուշադրություն է հրավիրել Կրեմլի ներկայացուցիչը:

«Իհարկե, նման մոտեցմամբ դժվար թե հնարավոր լինի հավակնել միջնորդության»,- հավելել է նա:

 
 
1/2691
bottom of page